Բաժիններ՝

Նաթանյահուն կարգադրել է 300 տուն կառուցել Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 26-ին կարգադրել 1 300 միավոր բնակարանի համար նոր շրջան ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափի Դոլեւ հրեական բնակավայրում, որտեղ օգոստոսի 23-ին պաղեստինցի արմատականների կողմից նետված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու հետեւանքով զոհվել է մի իսրայելուհի: Այս մասին հայտնել է նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը:

«Վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսօր առավոտյան (2019 թվականի օգոստոսի 26-ին) վարչապետի գրասենյակի գլխավոր տնօրենին հանձնարարել Է պլանավորման հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը ներկայացնել 300 միավոր բնակարանի համար Դոլեւ բնակավայրում նոր շրջան ստեղծելու նախագիծը»,-ասված է  հաղորդագրության մեջ:

«Մենք կամրապնդենք մեր արմատները եւ կհարվածենք մեր թշնամիներին: Մենք կշարունակենք ամրապնդել ու զարգացնել բնակավայրերը»,-հայտարարել է վարչապետը:

Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակեցման Իսրայելի շարունակվող ակտիվությունը հիմնական խոչընդոտներից մեկն է համարվում ձգձգվող պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհին:

2016 թվականի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 2334 բանաձեւը, որով հրեական պետությունից պահանջվում է անհապաղ դադարեցնել այն: Մինչդեռ Իսրայելը նույն այդ ժամանակ հայտարարեց, որ մտադիր չէ կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի փաստաթղթի դրույթները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը