Բաժիններ՝

Արճիսում խմելու ջրի խնդրին ժամանակավոր լուծում է տրվել

Խմելու ջրի խնդրի պատճառով միջպետական ճանապարհը փակած ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներին այցելել է Տավուշիմարզպետ Հայկ Չոբանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը:

«Մարզպետը տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը քննարկումների փուլում է»,- գրառման մեջ նշել է նախաձեռնության անդամը և հավելել, որ գյուղացիների երկրորդ պահանջը՝ ապահովել ժամանակավոր լուծում, նույնպես բավարարվել է:

Նրա խոսքով՝ մարզպետն ասել է, որ արդեն կա պայմանավորվածություն «Վեոլիա ջուր» ընկերության հետ, և մինչև հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի նվազագույն քանակով։

Աշխատանքները մեկնարկելու են հենց այսօրվանից, իսկ ճանապարհն արդեն բացվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031