Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ներտվելով Նոր Հաճնի կամրջից

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել օգոստոսի 19-ին, ժամը 23:37-ին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե.,  ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս