Բաժիններ՝

Ջրահարսի դերը ստացած դերասանուհին պատասխանել է մաշկի գույնի պատճառով քննադատությանը

Թխամորթ դերասանուհի եւ երգչուհի Հոլլի Բեյլին, որը Ջրահարսին կմարմնավորի նոր ֆիլմում, Variety-ի հետ զրույցում արձագանքել է այն անձանց քննադատություններին, ովքեր դժգոհ են եղել իր թեկնածությունից: Խոսակցության ձայնագրությունը հրապարակվել է հրատարակության Twitter-օգտահաշվում։ «Ես ինձ զգում եմ, ասես, երազում: Ես լի երախագիտությամբ եւ կարեւորություն չեմ տալիս բացասականին:

Պարզապես զգում եմ, որ այդ դերն ավելին է, քան ես ինքս: Դա հիանալի կլինի, եւ ես ցնծության մեջ եմ այն բանից, որ այդ նախագծի մաս եմ դառնալու»,- հայտարարել է դերասանուհին:

Այն, որ Բեյլին գլխավոր դերակատարն է լինելու «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի խաղարկային ռեմեյքում, հայտնի է դարձել հուլիսի սկզբին:

Նրա թեկնածությունը քննադատել են առանձին հանդիսականներ: Նրանք հայտարարել են, որ սպիտակամորթ գործող անձի փոխարինումը թխամորթով, իբր «բլեքվոշինգ» է («վայթվոշինգ» տերմինի հականիշը, որը ենթադրում է քասթինգի այն պրակտիկան, որի դեպքում սպիտակամորթ դերասանները կինոյում մարմնավորում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին): Disney ստուդիայի աշխատանքների մյուս երկրպագուները նշել են, որ մաշկի գույնն առասպելական հերոսի համար ընդամենը պայմանականություն է: Հոլլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի մասնակիցներից մեկն է, որի պրոդուսերը Բեյոնսեն է: Նա նաեւ նկարահանվել է «Վերջին արձակուրդը» եւ «Թույլ տուր նրան շողալ» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս