Բաժիններ՝

Հայտնի են աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունները

2018 թվականին կանոնավոր չվերթներով ուղեւորներ փոխադրելու թվով ամենախոշոր ավիաընկերությունը դարձել է American Airlines-ը: Այդ մասին ասված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հաշվետվության մեջ: Երկրորդ տեղում հայտնվել է ամերիկյան մեկ այլ փոխադրող՝ Delta Air Lines-ը:

Երրորդ հորիզոնականում United Airlines ընկերությունն է, իսկ չորրորդում՝ Emirates-ը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունների հնգյակը եզրափակել է Southwest Airlines-ը:

Բացի այդ, IATA-ի տվյալներով, ինքնաթիռով ճանապարհորդող ուղեւորների թվաքանակն աճել է: Այսպես, 2018 թվականին աշխարհի ավիաընկերությունները փոխադրել են 4,4 մլրդ ուղեւորների, ինչը 6,9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Հունվարին Lufthansa ընկերությունն ամենապահանջված էին ճանաչել աշխարհում, քանի որ այն 2018 թվականի ընթացքում փոխադրել էր 142 մլն ուղեւոր՝ այսպիսով սահմանելով նոր ռեկորդ:

Անցյալ տարվա ընթացքում այն ավիաընկերությունները, որոնք մտնում էին Lufthansa Group-ի մեջ, միասին վերցված կատարել են մեկ միլիոնից ավելի չվերթեր, իսկ ինքնաթիռների ծանրաբեռնվածության ցուցանիշը կազմել է 80 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս