Բաժիններ՝

«Շշի Մելոյի» եղբայրը պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու համար. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» դեմ իրականացված սպանության փորձի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3-ին ձերբակալված պատգամավորի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանն ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ռոբերտ Մանուկյանը ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նախկին պատգամավորի եղբայրը պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու համար. «Ռոբերտ Մանուկյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ոստիկանության տարածած տեսանյութում ասում են, որ մարմնական վնասվածքներն առաջացել են բերման ենթարկելու ընթացքում, սակայն այն մեխանիզմով, որը երևում է տեսանյութում, նա չէր կարող նման մարմնական վնասվածքներ ստանալ»,- ասաց փաստաբանը։

Հովսեփ Սարգսյանի խոսքով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը քննվել է երեկ երեկոյան. «Կեսգիշերին մոտ ավարտվեց քննությունը և դատարանը հրապարակեց որոշումը, որով ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, մասնավորապես, որ նրան բերման ենթարկելը եղել է ոչ օրինական, իսկ ձերբակալման հիմքերը բացակայել են», – ասաց Հովսեփ Սարգսյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս