Բաժիններ՝

Տղայի բերանում 526 ավելորդ ատամ են գտել

Հնդկաստանի Թամիլնադի նահանգի Չեննայ քաղաքի ստոմատոլոգիական ինստիտուտում բժիշկները յոթնամյա պացիենտի բերանից 526 ավելորդ ատամ են հեռացրել: Այդ մասին հաղորդել է The New Indian Express թերթը:

Ռավինդրան ազգանունով տղան բժիշկներին գանգատվել է ստորին ծնոտի աջ անկյունում աճող ուռուցքից: Բժիշկները ռենտգեն եւ համակարգչային շերտագրում են արել եւ երեխայի մոտ հայտնաբերել նորագոյացություն՝ բազմաթիվ մանր թերաճ ատամներով:

Հուլիսի 11-ին մեկուկեսժամանոց վիրահատության ընթացքում վիրաբույժները բարեհաջող հեռացրել են 200 գրամ քաշով ուռուցքը: Բժիշկները հայտնել են, որ անոմալիայի պատճառն առայժմ հայտնի չէ: Նրանք ենթադրում են, որ շեղման վրա կարող էին ազդել ծագումնաբանությունը եւ շրջակա միջավայրը: Այժմ Ռավինդանը 21 ատամ ունի, ինչը նորմալ է նրա տարիքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031