Բաժիններ՝

Ջեֆ Դենիելսը խաղալու է «Ամերիկյան ժանգ» վեպի էկրանավորման մեջ

Ֆիլիպ Մայերի «Ամերիկյան ժանգ» վեպն է լինելու Showtime հեռուստաալիքի համար նկարահանվող սերիալի հիմքում: Գլխավոր դերը խաղալու է Ջեֆ Դենիելսը («Նորություններ», «Բթամիտ եւ էլ ավելի բթամիտ»): Այդ մասին հայտնել է Variety-ն: «Ժանգը» սերիալի գործողությունը տեղի Է ունենում Փենսիլվանիայում՝ այսպես կոչված ժանգոտ գոտու (Միջին Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի արեւելյան ափի մի հատվածը, որտեղ արդյունաբերական հեղափոխության սկզբից մինչեւ 1970-ական թվականները կենտրոնացված են եղել պողպատաձուլական արտադրությունը եւ ծանր արդյունաբերության այլ ճյուղեր) քաղաքում: Դենիելսը մարմնավորելու է ոստիկանության պետ Դել Հարիսին:

«Երբ այն կնոջ որդուն, որին նա իսկապես սիրում է, մեղադրում են սպանության մեջ, Հարիսը ստիպված է որոշել, թե ինչի է ինքը պատրաստ հանուն տղայի պաշտպանության»,-գրում է Variety-ն: Որպես սերիալի սցենարիստ եւ գործադիր պրոդյուսեր հանդես կգա Դեն Ֆութերմանը («Աղվեսներ որսացողը», «Կապոտե»): Նաեւ գործադիր պրոդյուսերների թվում են Դենիելսն ինքը, Մայքլ դե Լուկան («Ամերիկյան պատմություն X») եւ Էլայզա Էլիսը: 2017 թվականին վեպը ցանկանում էր էկրանավորել USA Network ալիքը, սակայն պրոդյուսերներին չհաջողվեց գտնել գլխավոր դերակատարին: The Hollywood reporter-ի տվյալներով, դերն առաջարկվել էր մի քանի հայտնի դերասանների: 2018 թվականի սկզբին հեռուստաալիքը հրաժարվեց նկարահանումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս