Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումն անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցներն առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:

Սիրելի հայրենակիցներ,

ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031