«Ես արդեն հոգնել եմ նրա մասին խոսելուց». Զիդանը՝ Բեյլի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանեց կիսապաշտպան Գարեթ Բեյլի և թիմի տրանսֆերների մասին հարցերին:
Մադրիդի «Ռեալի» խաղի ընթացքում՝ Բեյլի գոլֆ խաղալու մասին
«Ես այդ մասին չգիտեմ: Հուսով եմ, որ նա մարզվում է այնտեղ (Մադրիդում): Ես այստեղ եմ իմ խաղացողների հետ և չեմ մեկնաբանելու դա:
Մենք կմտածենք այդ մասին, երբ վերադառնանք: Ես չեմ պատրաստվում կանգնեցնել մարդկանց իրենց գործերը անելիս: Մենք բոլորս ունենք մեր պարտականությունները: Ես չեմ խառնվում նրա անձնական կյանքին:
Բեյլի մասին երրորդ հարցից հետո
«Կա՞ն այլ հարցեր: Սա անհարգալից է: Դուք չեք կարող ինձ անհարմար դրության մեջ դնել: Այլևս չեմ խոսելու այդ մասին: Ես արդեն հոգնել եմ նրա մասին խոսելուց»:
Տրանսֆերների մասին
«Մինչև օգոստոսի 31-ը ցանկացած բան կարող է պատահել: Կարծում եմ, որ դուք արդեն հոգնել եք իմ պատասխաններից: Ես միանշանակ հոգնել եմ դրանից»:
Սիրարփի Աղաբաբյան