Բաժիններ՝

«Զիդանը չի սիրում Բեյլին: Նրանց միջև չկան և երբեք չեն եղել հարաբերություններ». գործակալ

Ջոնաթան Բարնեթը՝ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալը, նկարագրել է իր հաճախորդի և «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները:

«Ամեն ինչ պարզ է: Զիդանը չի սիրում Բեյլին: Նրանց միջև չկան և երբեք չեն եղել ոչ մի տեսակի հարաբերություններ»,- Բարնեթին է մեջբերում El Mundo Deportivo-ն՝ հղելով Le Journal du Dimanche-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյլը մոտ է «Ցզյանսու Սունին» տեղափոխվելուն: Չինական ակումբը պատրաստ էր ստորագրել կիսապաշտպանին՝ առաջարկելով 3 տարվա պայմանագիր և տարեկան 22 մլն եվրո, սակայն «Ռեալը» հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին՝ համարելով «Ցզյանսու Սունիի» առաջարկն իջեցված:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս