Բաժիններ՝

«Լուկակուին 85 մլն եվրոյով գնելը խենթություն է». Կասանո

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հայտնել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին:

Բելգիացու համար, հիշեցնենք, որ պայքարում է «Ինտերը»:

««Ինտերն» ունի լավագույն խաղացողները պահեստայինների նստարանին: Կոնտեն թիմը կարող է մոտեցնել «Յուվենթուսին» և իրոք պայքարել Սկուդետոյի համար:

Սպասվում է շատ գրավիչ մրցաշրջան Ա Սերիայում՝ Մաուրիսիո Սարիի և Կոնտեի հետ: Ցավոք, Մաքս Ալեգրին գնացել է, բայց նա կվերադառնա մեծ ակումբ:

Անձամբ ես չեմ սիրում Լուկակուին՝ որպես խաղացողի: Լուկակուին 85 մլն եվրոյով գնելը խենթություն է: Ես դա ասում եմ՝ որպես երկրպագու, բայց ես Իկարդիին կտայի «Յուվենթուսին»՝ Իգուաինի համար:

Եթե ​​ես աշխատեի «Ինտերի» կազմում, ես դա կանեի, քանի որ Իկարդին պարզապես բեռ է նրանց ուսերին»,- ասել է Կասանոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031