Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Վարդավառին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը:
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը
Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը: Միջոցառումներին ներկա են եղել նաև Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: