«Անկողնում պառկած մտածում եմ, թե ինչպես եմ խաղալու Մեսսիի հետ». Գրիզման
«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը պատմել է, որ շատ է ցանկանում խաղալ Լիոնել Մեսսիի հետ:
– Ի՞նչ ես կարծում՝ Մեսսին հիասթափված չէ նախորդ տարվանից հետո, երբ դու որոշեցիր չտեղափոխվել կատալոնական ակումբ: Նա հրապարակայնորեն խոսում էր քո մասին:
– Ինչ վերաբերում է նրան, որ Մեսսին և Սուարեսը կարող են բարկանալ անցյալ տարվա՝ «Ատլետիկոյում» մնալու իմ որոշումից, գուցե դա այդպես լինի: Կտեսնեմ, երբ հանդիպեմ նրանց: Գոլային փոխանցումներով ես կկարգավորեմ ամեն ինչ:
Նրա խոսքերը ինձ շատ ուրախացրին: Նա լավագույնն է: Երբ նա խոսում է, ամբողջ աշխարհը լսում է: Լեոն գիտի դա: Իմ մասին նրա խոսքը ինձ թույլ տվեց հպարտություն զգալ:
Ես ուզում եմ վերջապես խաղալ Մեսսիի հետ: Ես ուզում եմ հանդիպել նրան, խաղալ նրա հետ, մարզվել նրա հետ և փոխանցումներ կատարել: Դա կլինի հրաշալի:
Այո, զարմանալի կլինի նրա կողքին խաղալը: Ես իսկապես ցանկանում եմ Մեսսին տեսնել առօրյա կյանքում, թե ինչպես է նա աշխատում մարզումների ժամանակ, ինչպիսին է դաշտում և դրա սահմաններից դուրս:
Չեմ կարողանում սպասել, թե երբ նա կգա մարզումներին: Պատրաստ եմ անել ամեն ինչ Մեսսիի, «Բարսելոնայի» և թիմակիցներիս համար:
– Պատկերացնո՞ւմ եք խաղային դրվագներ Մեսսիի հետ:
– Անկողնում պառկած մտածում եմ, թե ինչպես եմ խաղալու Մեսսիի հետ: Մտածում եմ այդ մասին մարզումներին, երբ տեսանյութեր եմ դիտում: Դու ֆիլմի նման այդ ամենը պտտեցնում ես գլխումդ: Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Սիրարփի Աղաբաբյան