Բաժիններ՝

««Կարևորը չուտելն է» կարգախոսը հանգեցնում է քաշ հավաքելուն». Շքեղ մարմնի 15 օրենքները

1. Մասնակիորեն, մարմնի առանձին հատվածներով նիհարել հնարավոր չէ։ Ստամոքսն առանձին չի նիհարի, որքան էլ որ նպատակաուղղված աշխատեք այդ ուղղությամբ, ազդրերի ներսի հատվածները՝ նույնպես։

2. Ձեր քաշն արագ կվերականգնվի ցանկացած դիետայից հետո, եթե նրա կալորիականությունն օրական 1200 կիլոկալորիայից քիչ է։

3. Նիհարելու առումով միսն ավելի օգտակար է, քան մրգերը։

4. Նիհարելու ամենաանարդյունավետ տարբերակներից մեկը լողավազանն է։

Կարդացեք նաև

5. Արագ նիհարելու ամենագլխավոր գաղտնիքը մկանային զանգվածի առկայությունն է։

6. Երկու ամենաօգտակար ճարպերն այրող ֆիզիկական վարժություններն են՝ կքանստումները և ձգումները։

7. Նիհարելու պայմաններում հնարավոր չէ ունենալ տղամարդու նման մկաններ։ Դրա համար կալորիաների ավելցուկ է հարկավոր, ինչը դիետայի ժամանակ հնարավոր չէ։

8. «Կարևորը չուտելն է» կարգախոսը հանգեցնում է քաշ հավաքելուն։ Գլխավորն օրվա ընթացքում կալորիաների, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրածինների հավասարակշռությունն է։

9. Եթե դիետան անուն ունի, այն հավանաբար անարդյունավետ է։

10. Դու ես պատճառն այն բանի, թե դու ինչ տեսք ունես, ու այն ամենի, ինչ տեղի է ունենում քո կյանքում։ Ժառանգականությունը, մեծ ոսկոր ունենալը, բացառիկ պայմանները, ծանր աշխատանքը և նման բաները շատ լավ «պատճառներ» են մինչև 12 տարեկան երեխաների համար։

11. Յոգուրտներն ու մյուսլիները դիետիկ սննդատեսակներ չեն։ Դրանցից չեն նիհարում։

12. Օղակը գոտկատեղը չի փոքրացնում։

13. Ցելյուլիտի պատճառը դուք ինքներդ եք։

14. Քաղցրից ձեր հետույքը միայն կմեծանա։

15. Երեկոյան 18:00-ից հետո չուտելը չի աշխատում, աշխատում է քնելուց 3-4 ժամ առաջ չուտելը։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս