Բաժիններ՝

«Վաղ թե ուշ մենք կսպանենք ֆուտբոլիստներին». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆուտբոլիստների պատրաստվածության մասին:

«Ֆուտբոլիստներից ոմանք (նրանք, ովքեր հանդես են գալիս ազգային հավաքականներում) կվերադառնան հուլիսի 29-ին կամ 30-ին, մյուսները՝ օգոստոսի 3-ին կամ 4-ին: Նրանք են որոշում՝ արժե՞ վերադառնալ երեք կամ չորս շաբաթ հանգստանալուց հետո:

Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք վերադառնան, եթե լավ մարզավիճակում չեն կամ դեռ չեն վերականգնվել բարդ մրցաշրջանից հետո: Պետք չէ մոռանալ, որ մենք սկսում ենք մրցաշրջանը, իսկ Մահրեզը դեռ չի ավարտել նախորդը:

Մենք խելագար օրացույց ունենք և վաղ թե ուշ կսպանենք մեր խաղացողներին:

Խաղացողները պետք է հանգստանան, բայց եթե նրանք ցանկանան ավելի շուտ գալ, ապա մենք միայն կարող ենք ողջունել»,- Պեպի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս