Բաժիններ՝

Շախմատիստ Լևոն Բաբուջյանը՝ Փոթիի միջազգային մրցաշարի հաղթող

Վրաստանում ավարտվեց Փոթիի շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 14-րդ անգամ:

Ավանդաբար մրցաշարին մասնակցեցին մեծ թվով հայ շախմատիստներ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարում , հիանալի ելույթ ունեցավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: 2-րդ հորիզոնականը 7 միավորով զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Գրոսմայստեր Լուկա Պայչաձեն և միջագզային վարպետ Դավիթ Շահինյանը կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին Պայչաձեի մոտ և նա էլ արժանացավ 3-րդ մրցանակին:

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաև երկու կայծակնային մրցաշարեր: Առաջինում Լևոն Բաբուջյանը գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ երկրորդում հայ շախմատիստները զբաղեցրեցին բոլոր մրցանակային տեղերը՝ Դավիթ Շահինյանը դարձավ մրցաշարի հաղթող, Հովհաննես Գաբուզյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արմեն Սուքիասյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Փոթիի շախմատայն փառատոնի B մրցաշարի հաղթող դարձավ Ալեքս Մանուկյանը, իսկ Գոռ Վիրաբյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: C Մրցաշարում Միքայել Միքայելյանը եզրափակեց լավագույն եռյակը: D մրցաշարի հաղթող դարձավ Արմեն Գալոյանը:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Արսեն Օղուլուկյանը գրավեց 2-րդ, իսկ Ալեն Գրիգորյանը՝ 3-րդ հորիզոնականը: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Իբոյան Միքայելը դարձավ երկրորդը, իսկ Մանվել Առաքելյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031