«Անկախ դատական համակարգը ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական  զարգացման էական բաղադրիչ է». Դոնալդ Տուսկ

«Իմ այցելությունը ՀՀ  ապացույց է այն կարևորության, որը ԵՄ-ն դրսևորում  է Հայաստանի նկատմամբ»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը։  Նա նշեց, որ ԵՄ-ն ողջունում է  անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ  ստեղծելու՝ ՀՀ Կառավարության ցանկությունը։

Դոնալդ Տուսկի որակմամբ՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական  զարգացման էական բաղադրիչ է։  Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ ԵՄ-ն նաև այստեղ կշարունակի փորձագիտական և լրացուցիչ օժանդակությամբ,  լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով՝ օգտակար լինել ՀՀ-ին։

«Մենք քննարկեցինք նաև մասնագիտական Հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ընդունելով ՀՀ կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը,  ԵՄ-ն համարյա կրկնապատկել է  2019 թվականի համար իր օժանդակությունը Հայաստանին։ Այդ միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ՝ ենթակառուցվածքային և բնապահպանական»,- ասաց Տուսկը։

Այս համատեքստում  նա նշեց, որ կանխավ վայելում է Սևանա լիճ իր այսօրվա այցելությունը՝ նշելով, որ ԵՄ-ն այդ հարցում  օժանդակելու է  ջրային ռեսուրսների կառավարմանը, որը համաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ։

«Առիթ կունենամ այցելել Սևանավանք, մի հուշարձան, որն ապացույց է ՀՀ հազարամյա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա»,- ասաց Տուսկը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս