Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների
Հայաստանի օգտատերերի 3,23%-ը 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է թաքնված կրիպտոմայներների գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2,72%, իսկ Ադրբեջանում՝ 3,06%։
Հայաստանում 2018-ին մայներների թաքնված տեղադրման փորձեր են գրանցվել օգտատերերի 13% համակարգիչներում։ 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017-ին կազմել է 6,73%, իսկ 2018-ին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% и 7%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում հայտնաբերել են մայներների 11 971 նոր տեսակ և դրանց կիրառմամբ գրոհներ 1 197 066 եզակի օգտատերերի համակարգիչների վրա։
Կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները և դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։ Կրիպտոմայներները նրանց ավելի քիչ շահույթ են բերում, օրինակ, շորթող ծրագրերի համեմատ, սակայն դա անում են աննկատ և ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.
• զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին և անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
• կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարևոր ֆայլերի պահուստային պատճենում;
• կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանք փակող նորացումները;
• եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը;
• կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;
• ուշադրություն դարձրեք հաքերների նաև այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;
• օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան, որը կա Բիզնեսի համար Kaspersky Security-ի կազմում։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն