Երևանի Կոմիտասի պողոտայում Mercedes C180-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինիս վիճակը ծանր է

Հուլիսի 6-ին՝ ժամը 23։37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/3 հասցեում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն (մոտ 50 տարեկան կին):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031