Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը․ մանրամասներ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, տուժել՝ հինգը: Տուժածներից մեկին տեղափոխել են Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներին՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031