Ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 13-ի

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (ծնված 1962 թ.), մահացել է:

Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ (ծնված 2004 թ., գյուղ Երասխ և ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Առաջինի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ մյուսի մոտ՝ սրտի առիթմիա): Երասխ գյուղի բնակիչը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Ցավոք, հնարավոր չեղավ խուսափել զոհերից. պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս