Առաջնայինը Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճելն է. Լևոն Աղասյան
Եռացատկի Հայաստանի չեմպիոն և Հայաստանի առաջատար աթլետ Լևոն Աղասյանն իր համար առաջնային է համարում Տոկիոյի 2020 թվականի խաղերի ուղեգիր նվաճելը:
«Գոհ չեմ այնքան, որքան որ գոհ պետք է լինեին Հայաստանի առաջնությունում իմ գրանցած արդյունքից: Այս առաջնության արդյունքը (Խմբ. 17.08 մետր) առավել բարձր մակարդակի վրա է համաշխարհային տեսանկյունից: Սակայն գիտեմ, որ կարող եմ անել ավելին: Գրանցածս արդյունքը ինձ նոր վստահություն կտա գալիք մրցաշարերում առավել լավ մասնակցության համար»,-առաջնության ավարտից հետո ասաց մարզիկը:
Աղասյանի խոսքով` իր համար այս տարի առաջնային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է: «Համաշխարհային ուսանողական խաղերի պատրաստվում եմ նույնությամբ, ինչ որ մյուս մրցաշարերին: »
Աթլետիկայի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Քաթարում հոկտեմբեր ամսին:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը Հայաստանի առաջնություն գրանցեց 17.08 մետր արդյունք և միայն 0.6 սմ չբավարարեց կապանցի մարզիկին Օլիմիական խաղերի նորմա լրացնել: Աղասյանը մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:



