Բաժիններ՝

Xiaomi-ն ներկայացրել է նոր երիտասարդական շարքի առաջին սմարթֆոնները

Միջին դասի նորաձև սարքավորումներ, որոնք շեշտը դնում են դիզայնի և տեսախցիկների վրա:

Չինաստանում կայացած միջոցառման ժամանակ Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է CC9 և CC9e սմարթֆոնները: Սրանք նոր երիտասարդական շարքի առաջին մոդելներն են, որոնք ստեղծվել են Meitu բրենդի հետ համատեղ: Երկու սարքավորումները ստացել են ծանոթ դիզայն՝ Xiaomi Mi 9-ի ոճով, և մի յուրահատուկ առանձնահատկություն՝ հետին մասում տեղադրված տարբերանշանը լուսավորվում է:

Xiaomi CC9

Xiaomi CC9-ը ստացել է AMOLED-դիսփլեյ՝ 6,2 դյույմ անկյունագծով, FHD+ լուծմամբ և մատնահետքի ներդրված սկաներով: Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է Qualcomm Snapdragon 710 պրոցեսորը, որը լրացնում են 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հիմնական հիշողությունը:

Սմարթֆոնի առանձնահատկություններից աչքի է ընկնում տեսախցիկը: Xiaomi Mi CC9-ն ունի չորս տեսախցիկ՝ 32 մեգապիքսել դիմային մոդուլ և եռակի հիմնական մոդուլ` 48, 16 և 12 մեգապիքսել սենսորներով:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները ֆլագմենային չեն, բայց բավականին լավն են և համապատասխանում են գին/որակ հարաբերակցությանը:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչներն են՝

• Դիսփլեյ- 6,2 դյույմ, 2 340×1 080
• Պրոցեսոր- Snapdragon 730
• Հիշողություն՝ 4-8 ԳԲ RAM, 64-256 ԳԲ ներքին հիշողություն
• Տեսախցիկ- հիմնական՝ 48+16+12 ՄՊ, դիմային՝ 32 ՄՊ
• Մարտկոց- 4 000 մԱ·ժ
• Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie (MIUI 10)

Xiaomi CC9e

Ավելի մատչելի Xiaomi CC9e-ը տարբերվում է իր դիզայնով և բնութագրիչներով: Այն ստացել է 6 դյույմ AMOLED էկրան՝ HD + բանաձևով: Այս տարբերակում ևս մատնահետքի սկաները ներդրված է:

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 665 մարտկոցով, ունի 4/6 ԳԲ և 64/18 ԳԲ հիշողություն:

Ի՞նչ արժեն նորույթները

• Xiaomi CC9 6/64 ԳԲ-1 799 յուան (≈125000 դրամ),
• Xiaomi CC9 6/128 ԳԲ- 1 999 յուան (≈130000 դրամ),
• Xiaomi CC9 8/256 ԳԲ (Meitu Edition)- 2 599 յուան (≈180000 դրամ),
• Xiaomi CC9e 4/64 ԳԲ-1 299 յուան (≈90000 դրամ),
• Xiaomi CC9e 6/64 ԳԲ -1 399 յուան (≈97000 դրամ),
• Xiaomi CC9e 6/128 ԳԲ – 1 599 յուան (≈111000 դրամ):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս