Այսօր ՀՀ կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Նիստի սկզբում նա նշեց, թե օրակարգը բավականին հագեցած է, կա 45 հարց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարի չափը բարձրացնելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ 2015 թվականի մայիս 1-ից պատվո վճարը սահմանվել է 50000 դրամ: 2019 թվականի պետական բյուջեով Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվո վճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար: 01.05.2019թ. դրությամբ փաստացի պատվո վճար է վճարվել 318 վետերանի։ Զ.Բաթոյանը նշեց, որ նախագծով Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվո վճարի չափը կկազմի 100 000 դրամ։ «Նախագծի ընդունումը կնպաստի Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս