Բաժիններ՝

Ինչպես է Պոնչիկանոցից գողություն կատարվել. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնում էր, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:

Դեպքի վայր մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում ընդունեցին։

Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Շուտով Փարպեցու փողոցից գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց 21-ամյա երիտասարդը, որը խոստովանական բացատրություն տվեց:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031