Բաժիններ՝

Էրդողանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Պեկին, որտեղ նրան դիմավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:

Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Էրդողանը նշել է. «Ես վստահ եմ, որ Թուրքիայի և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման մեծ ներուժ կա: Այն նաև դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի կայունության վրա: Չինաստանի հետ համագործակցությունը մեզ համար ռազմավարական կարևորություն ունի»:

Սի Ցզինպինն էլ հայտնել է, որ այս հանդիպումը կօգնի զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: «Ես հույս ունեմ, որ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մի շարք հարցերում Թուրքիայի հետ մտքերի փոխանակում կունենանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031