ԵՄ-ի գագաթնաժողովը քննարկում է ԳԴՀ-ի պաշտպանության նախարարի թեկնածությունը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում

Եվրամիության (ԵՄ) 28 երկրների ղեկավաները Միության արտահերթ գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստում քննարկում են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնում: Հուլիսի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելի հանդիպման հարթակների մի եվրոպացի աղբյուր։

«Այո՛, նա նրանցից մեկն է, ում թեկնածությունը քննարկում են: Բայց առայժմ վաղ է որեւիցե բան ասել, որովհետեւ վերջին 48 ժամը ցույց տվեց, որ անունները մշտապես փոխվում են»,- ասել է նա՝ նշելով, որ Լյայենի թեկնածությունիը պաշտպանում են Գրմանիայի կանցլեր Անգլա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ինչ վերաբերում է մյուս պաշտոններին, ապա Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին կարող են տալ Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնը, գերմանացի Մանֆրեդ Վեբերը կարող է դառնալ Եվրախորհրդարանի խոսնակ, Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը՝ Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար: Որոշ աղբյուրների տվյալներով՝ էներգամիության գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը դիտվում է որպես Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնի թեկնածու:

«Բայց առայժմ ամեն ինչ ղեկավարների հետ քննարկումների, կոնսուլտացիաների փուլում է: Նրանք տակավին որոշման որոնումների մեջ են: Առայժմ ոչինչ հաստատված չէ»,- ընդգծել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս