Բաժիններ՝

Նիգերիայում առնվազն 30 մարդ է զոհվել բենզատարի բռնկման հետևանքով

Առնվազն 30 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը տարբեր աստիճանի այրվածքներ ստացել Նիգերիայի հարավ – արեւելքի գյուղերից մեկում բենզատարի բռնկման հետեւանքով: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Vanguard թերթը՝ վկայակոչելով ականատեսների եւ իշխանությունների ներկայացուցիչների։

Թերթի տվյալներով՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, սակայն դրա մասին հաղորդվել է սոսկ մերկ օր անց: Նավթամթերքներով բեռնված ավտոմոբիլ-ցիստեռնը գյուղի մոտ շրջվել է Նիգերիայի Բենուեի նահանգում: Բենզատարի շուրջն են հավաքվել գյուղի բնակիչները, որպեսզի վառելիք վեցնեն դրա ցիստեռնից:

Այն պահին, երբ կոոպտիչները հանում էին վառելիքը, այն բռնկվել է: Դրա հետեւանքով կրակով է բռնվել շրջված բենզատարի մոտով անցող ավտոբուսը: «Շուրջ 30 մարդ ողջ-ողջ այրվել է, եւս ավելի քան 60 հոգի այրվածքներ է ստացել»,- մեջբերում է թերթը ողբերգության ականատեսի խոսքը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մեջբերում է հրատարակությունը տեղական իշխանության ներկայացուցիչներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031