Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

Հուլիսի 1-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի պատշգամբում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:28-ին:

Տան պատշգամբում այրվել է գազի 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031