Բաժիններ՝

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը կմարմնավորի Շեռլոք Հոլմսին

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը, որը հայտնի է Սուպերմենի դերով, Շեռլոք Հոլմսին կմարմնավորի «Էնոլա Հոլմս» նոր ֆիլմում, որը պատմում է նշանավոր դետեկտիվի քրոջ մասին: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները

Ամերիկուհի Նենսի Սփրինգերի՝ 2006-ից մինչեւ 2010 թվականներին հրապարակված «Էնոլա Հոլմսի գաղտնիքները» դետեկտիվ վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Շեռլոք եւ Մայքրոֆթ Հոլմսերի կրտսեր քրոջ մասին, որը նույնպես տաղանդ է դրսեւորում դետեկտիվ հետաքննությունների գործում:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Միլլի Բոբի Բրաունը, իսկ Էնոլի մոր դերը բաժին է հասել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, նշում է Empire հրատարակությունը: Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031