Բաժիններ՝

Անդրե Օնանա հայտնել է, թե որտեղ կխաղա ապագայում

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է իր հավակնությունների մասին և հայտարարել է, որ ցանկանում է մնալ Ամստերդամում:

«Ինձ համար կարևոր է խաղալ բարձր մակարդակով և կարողանալ հետագայում զարգանալ:

Ես դեռ երիտասարդ եմ, իմ թիմի հետ մենք ապացուցեցինք, որ կարող ենք շատ բան անել: Մեր հաջողությունը հեշտ չի լինի անցնել: Բայց, ես ուզում եմ նոր հաջողություններ ձգտել թիմիս հետ միասին»,-ասել է կամերունացին:

Անդրեն հիանալի կերպով անցկացրեց մրցաշրջանը «Այաքսում»: Խոշոր հաշվով նրա շնորհիվ ևս ակումբը հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և նվաճեց մրցանակ Հոլանդիայում:

Օնանան ունի սեյվերի լավ ցուցանիշ՝ 75.8% հետ մղված գնդակներ (լավագույն ցուցանիշներից դարպասապահի համար):

Այս տարվա մարտին դարպասապահը մինչև 2022 թվականը երկարաձգել է «Այաքսի» հետ պայմանագիրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս