
Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել. վարորդի դին 10 մետր հեռու է շպրտվել

Հունիսի 30-ին, ժամը 03:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը ավտոմեքենայից մոտ 10 մ դուրս է շպրտվել և տեղում մահացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ապամոնտաժել կախված գազի բալոնը և Գ. Բ-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: