
Նոր «Մատրիցայում» Քիանու Ռիվզին կփոխարինի Մայքլ Բ. Ջորդանը

«Մատրիցայի» չորրորդ ֆիլմի վրա աշխատանքն արդեն սկսվել է: Այդ մասին հայտնել է Francetvinfo-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներ: Սպասվում է, որ նոր նախագծում Քիանու Ռիվզի փոխարեն Նեոյի դերը կխաղա Մայքլ Բ. Ջորդանը:
Project Ice Cream աշխատանաքային անվանումով նոր նախագծի նկարահանումները ենթադրաբար կսկսվեն 2020 թվականին Չիկագոյում:
Առայժմ տեղեկատվություն չկա, թե հատկապես ինչպիսին կլինի կինոպատումի շարունակությունը. լեբութ, սփին-օֆ, սիքվել թե փրիքվել, բայց արդեն հայտնի է, որ Նեոյին կմարմնավորի ոչ թե Քիանու Ռիվզը, այլ Մայքլ Բ. Ջորդանը, որը հանդիսականներին հայտնի է «Սեւ հովազ» եւ «Քրիդ» ֆիլմերից:
Չորրորդ «Մատրիցան» կնկարահանեն Վաչովսկի քույրերը, գոնե նախագծի հարցում իր շահագրգռության մասին է հայտնել Լանա Վաչովսկին, սցենարիստը կլինի Զաք Փեննը, որը հայտնի է «Անհավանական հալքը» եւ «Առաջին խաղացողը պատրաստվի» ֆիլմերի աշխատանքներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: