«Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել»
Ուինսթոն Չերչիլի իմաստախոսությունները
Աշխարհի պատմության մեջ ամենահայտնի բրիտանացին իմաստուն մարդ էր։ Նա եղել է զինվոր, գրող, նկարիչ, մարզիկ, պատմաբան ու քաղաքական գործիչ։ Նրա իմաստուն մտքերը շատերին են ոգեշնչել ու ոգեշնչում են մինչ օրս։
- Ոչնչով այնպես հեղինակություն ձեռք չես բերի, որքան հանգստությամբ։
- Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է։
- Խելացի մարդն ինքը չի գործում բոլոր սխալները։ Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին։
- Դեմոկրատիայի դեմ լավագույն փաստարկը միջին վիճակագրական ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է։
- Եթե դու թշնամիներ ունես, լավ է. նշանակում է՝ քո կյանքում դու երբևէ ինչ-որ բան ես պնդել։
- Եթե դուք անցնում եք դժոխքի միջով, գնացեք առանց կանգ առնելու։
- Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսը գնալն է՝ առանց էնտուզիազմը կորցնելու։
- Բազեն բարձր է թռչում, երբ թռչում է ոչ թե քամու ուղղությամբ, այլ նրան հակառակ։
- Հիմար է այն մարդը, ով երբեք իր կարծիքը չի փոխում։
- Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասար բաշխումն է, իսկ սոցիալիզմի բնածին արժանիքը՝ աղքատության հավասար բաժանումը։
- Իշխանությունը թմրանյութ է։ Ով այն գեթ մեկ անգամ փորձել է, նրանով թունավորվել է հավիտյան։
- Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ ստիպված է լինում բախվել իր «մեծագույն հնարավորությանը»։ Դժբախտաբար, մեր մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ է տալիս շորերն ու առաջ է գնում, ասես ոչինչ էլ չի պատահել։
- Մի մաղթեք առողջություն ու հարստություն, այլ մաղթեք հաջողություն, քանզի «Տիտանիկի» վրա բոլորը հարուստ ու առողջ էին, իսկ հաջողակ գտնվեցին եզակիները։
- Սուտը հասցնում է աշխարհի կեսն անցնել, մինչ ճշմարտությունն իր տաբատն է հագնում։
- Քաղաքականությունը նույնքան կլանող ու վտանգավոր է, որքան պատերազմը։ Պատերազմի ժամանակ ձեզ կարող են սպանել միայն մեկ անգամ, իսկ քաղաքականության մեջ՝ շատ անգամ։
- Իմ ճաշակը շատ պարզ է։ Ես հեշտությամբ բավարարվում եմ լավագույնով։
- Ուզում եք, որ վեճի ժամանակ ձեր խոսքը վերջի՞նը լինի։ Ուրեմն ձեր հակառակորդին ասեք. «Թերևս, Դուք ճիշտ եք»։
- Մեծ առավելություն է ստանում նա, ով բավականին վաղ է սխալներ արել, որոնց վրա կարելի է սովորել։
- Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որոնցից տեղյակ չեն։
- Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ վարից վեր են նայում, կատուները՝ վերից վար, և միայն խոզերն են մեզ նայում՝ որպես հավասարը հավասարին։
- Պատերազմն այն է, երբ ուրիշների շահերի համար զոհվում են բոլորովին անմեղ մարդիկ։
- Կյանքի մեծագույն դասերից մեկն այն է, որ նաև հիմարները կարող են ճիշտ լինել։
- Ավելի լավ է մարդուն կաշառել, քան սպանել։ Դե իսկ կաշառված լինելն էլ սպանված լինելուց է լավ։
- Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել։
- Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների ու փոքր մարդկանց դարաշրջանում։
- Ամերիկացիները միշտ գնում են միակ ճիշտ լուծումը…Այն բանից հետո, երբ փորձել են մնացած բոլորը։
- Երկրի համար ծանր ժամանակներում առասպելների նշանակությունը դժվար է գերագնահատել։
- Հարաբերությունները փչացնելու լավագույն եղանակը դրանք պարզել սկսելն է։
- Խորհրդարանի նպատակը ձեռնամարտը խոսքամարտով փոխարինելն է։
- Երբ կռվում են երկուսը, շահում է երրորդը։
- Եթե սպանես մարդասպանին, մարդասպանների քանակը չի փոխվի։
- Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ։ Լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ։
- Դուք երբեք չեք հասնի նշանակետին, եթե քար նետեք յուրաքանչյուր հաչող շան վրա։
- Իր անցյալը մոռացած ժողովուրդը կորցրել է իր ապագան։
- Երբ առյուծները լռում են, շաղակրատում են թութակները։
- Նույնիսկ ամենակուրացուցիչ լույսը ստվեր ունի։
- Ես լավատես եմ։ Ինչ-որ այլ բան լինելու օգուտն առանձնապես չեմ տեսնում։
- Ոչ մի աստղ չի փայլի, քանի դեռ չի գտնվել այն մարդը, ով հետևից կպահի սև կտավը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը