Բաժիններ՝

«Բնականաբար՝ չկա նման վտանգ». Բաբկեն Թունյանը՝ դեֆոլտի սպառնալիքի մասին

«Բնականաբար՝ չկա նման վտանգ, իսկ եթե Գագիկ Մինասյանն ասում է, ապա պետք է հիմնավորի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի պնդմանը, թե ընթացիկ հաշվի վատթարացումն ուղղակի ահազանգ է, և այսպես գնալով՝ մեր երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ:

Ընթացիկ հաշիվը, հիշեցնենք, նախորդ տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ -2 տոկոս էր, իսկ անցյալ տարի դարձել է մոտ -9 տոկոս:

Ըստ Բ.Թունյանի՝ ընթացիկ հաշիվը շատ այլ հանգամանքներով է պայմանավորված: Նա դրանցից մի օրինակ բերեց՝ մեծ քանակի ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաստան, հետո դրանց մեծ մասը վերաարտահանվում է ԵԱՏՄ, շատ դեպքերում դա չի ձևակերպվում, արդյունքում՝ փողը մնում է Հայաստանում, բայց վիճակագրությամբ չի երևում: Բ.Թունյանը նշեց, որ, եթե ներմուծումն ավելի շատ լիներ, քան արտահանումը, դոլարի նկատմամբ դեֆիցիտ պետք է առաջանար. «Մինչդեռ մեզ մոտ հակառակն է, Կենտրոնական բանկը շուկայից դոլար է գնում»:

Դեֆոլտի սպառնալիքի մասին պնդումը Բ.Թունյանը «մանիպուլյացիա» է համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս