Բաժիններ՝

«Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը կարծիք է հայտնել Էդեն Ազարի՝ լոնդոնյան «Չելսիից» «Ռեալ» տեղափոխության մասին:

«Ոչ ոք չի կարող փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին: Ոչ ոք չկա նրան նման: Ազարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց նրա տրանսֆերը Ռոնալդուի փոխարինումը չէ: Բանն այն է, որ Էդենը լավ հարմարվում է և առավելագույնը ցույց կտա, քանի որ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: «Ռեալին» պետք էր ֆուտբոլիստ, ով կկարողանար փոխել իրավիճակը նրա դիրքում»,- Մորյենտեսին է մեջբերում EFE-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-18թթ.: Մադրիդյան ակումբի կազմում պորտուգալացին նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ երկու անգամ հաղթել է Պրիմերան և չորս անգամ՝ Չեմպիոնների լիգան: Հիմա 34-ամյա հարձակվողը պաշտպանում է «Յուվենթուսի» գույները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս