
«Նա երբեք երջանիկ չի եղել Փարիզում». Նեյմարի շրջապատ

Հարձակվող Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից:
«Նա երբեք երջանիկ չի եղել Փարիզում: Նա երբեք չի դադարել համեմատել ՊՍԺ-ն «Բարսելոնյի» հետ»,- Diario Sport-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ֆուտբոլիստի շրջապատից:
Նշվում է, որ Նեյմարն ընկալում է ՊՍԺ-ն՝ որպես փոքր ակումբ, որը ստեղծված է մեծ երևալու համար:
Փարիզում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը որոշել էր, որ ցանկանում է հեռանալ, նա նույնիսկ ասել էր հորը, որ մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»:
Աղբյուրը հաղորդում է, որ վերջերս Նեյմարը զրուցել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ և խնդրել է տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը մեկնել է Բրազիլիա մինչև մրցաշրջանի ավարտը և ոչ մեկին հրաժեշտ չի տվել: Ակումբի կողմից հեռանալու թույլտվություն Նեյմարը չի ունեցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը