
Հայաստանի սոցապնախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ժնևում ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում: Այս մասին Բաթոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Երեկ ելույթ ունեցա Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում։
Այս նստաշրջանին մասնակցում է շուրջ 5,700 աշխատող, գործատու, կառավարության ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ 187 պետություններից։
Այս նստաշրջանն առանձնահատուկ է, քանի որ այս տարի է նշվում ԱՄԿ 100-ամյակը, և կարևոր է հատկապես մեզ համար, քանի որ օրեր առաջ ԱՄԿ-ի հետ ստորագրեցինք «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը և մեկնարկեց «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը։
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահները»,- գրել է Բաթոյանը: