Բաժիններ՝

Կրթության նոր «նախարարի» ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:

Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:

Հ. Գ. Հույս ունեմ, այսօր, օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել: Հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս