
ՀԱՀ-ի ազգային բնայգուց առնվազն 14 առյուծ է փախել. Capricorn FM

Առնվազն 14 առյուծ է փախել Հարավաֆրիկյան Հանրապետության արեւելքում գտնվող ազգային բնայգուց, Լիմպոպոյի նահանգի քաղաքներից մեկի բնակիչներին խնդրել են զգոնություն դրսեւորել: Այդ մասին հայտնել է Capricorn FM տեղական ռադիոկայանը:
«Պհալաբորվա քաղաքում եւ մերձակայքում ապրող մարդկանց խնդրել են զգուշություն դրսեւորել, քանի որ 14 առյուծ է հայտնվել ազատության մեջ: Առյուծները, ինպես ենթադրվում է, փախել են «Կրյուգեր» ազգային բնայգուց»,-ասված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
News24 պորտալի տվյալներով՝ Լիմպոպոյի նահանգի տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի եւ զբոսաշրջության վարչության պաշտոնյաները հայտնել են, որ ազգային բնայգու ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը որոշվել է, որ առյուծներին պետք է բռնել ու վերադարձնել բնայգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: