
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամները ժամանել են Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ նախապատրաստական մարզական հավաք կանցկացնեն:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիան տղաների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 8-ին հյուրընկալելու է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ հունիսի 11-ին Աթենքում մրցելու է Հունաստանի հավաքականի հետ: