ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում. լուրջ մարտեր են մղվելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին:
Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գեւորգյանն է փորձում «սեւ» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած ազգային մտածողության կրողներից, այդ թվում` Վահագն Վարագյանից, նրա թիմակիցներից:
Բոլոր դեպքերում, դիակիզարանների եւ գերեզմանների վրա «մասնագիտացած», «Բաց հասարակության հիմնադրամներից» պատկառելի գումարներ ստացած, «սորոսականի» համարում ունեցող իմքայլական նախկին ԿԳ փոխնախարարն այդ պոստում նշանակվելու «երկաթյա» պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։ Այդ հեռանկարը խոր զայրույթ է առաջացնում համալսարանի դասախոսա-ուսանողական սեկտորում. վերջիններս ունեն իրենց թեկնածուն եւ, ի անհրաժեշտություն, լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: