Ռամոսի և Պերեսի հարաբերությունները վերջնականապես վատացել են
Պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «Ռեալը»:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ հղելով COPE ռադիոալիքի El Partidazo de Cope հաղորդմանը, խաղացողի հարաբերություններն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վերջնականապես վատացել են, նրանք գրեթե չեն հաղորդակցվում:
Ռամոսը դժգոհ է, որ Պերեսը շարունակում է մեղադրել նրան Չեմպիոնների լիգայում «Այաքսից» կրած պարտության համար:
Ռամոսը հույս ունի, որ «Ռեալը»՝ որպես երախտագիտություն այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաց կթողնի իրեն անվճար:
33-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի եվրոպական ակումբներից, հաղորդվել է նաև չինական ակումբի հետաքրքրության մասին: Այնուամենայնիվ, «Ռեալը» չի ցանկանում բաց թողնել իր ավագին անվճար և ցանկանում է նրա վաճառքից գումար վաստակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը