Բաժիններ՝

 «Իմ կյանքի ընթացքում ես իմացա…»

Իմաստնության հատիկներ հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Էնդի Ռունիից։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ուսանելու լավագույն վայրը տարեց մարդու ոտքերի առաջ է։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբ սիրում ես, դա նկատելի է։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբ թեկուզ մեկ մարդ ինձ ասում է, որ լավ օր ենք ունեցել միասին, դա զարդարում է իմ օրը։

Կարդացեք նաև

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբ երեխան քնում է ձեր ձեռքերի վրա, դա աշխարհի ամենահուզիչ զգացողություններից է։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ բարի լինելն ավելի կարևոր է, քան ճիշտ լինելը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ դուք երբեք չպետք է մերժեք երեխայի՝ նվեր գնելու խնդրանքը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ես միշտ կարող եմ աղոթել ինչ-որ մեկի համար, երբ ուժ չունեմ այլ կերպ օգնել նրան։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ նշանակություն չունի, թե որքան լրջություն է պահանջվում ձեզնից առօրյա կյանքում. Դուք միշտ մի «անուղեղ» ընկեր պիտի ունենաք ուրախանալու համար։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբեմն այն ամենը, ինչ պետք է մարդուն, աջակցող ձեռքն ու հասկացող սիրտն են։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբ ձեր հանգրվանը վշտի մեջ է, երջանկությունն այլ տեղում իր խարիսխը կնետի։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ մենք պետք է ուրախ լինենք, որ Աստված մեզ չի տալիս այն ամենը, ինչ մենք խնդրում ենք։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ փողով «փայլ» ու «շքեղություն» չես գնի։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ հենց առօրյա կյանքում տեղի ունեցող փոքր արկածներն են կյանքն այսքան հետաքրքիր դարձնում։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ յուրաքանչյուրի ամուր պատյանի տակ կա մեկը, ով ուզում է գնահատված ու սիրված լինել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ Աստված այս ամենը մեկ օրում չի ստեղծել, ինչն ինձ ստիպում է մտածել՝ իսկ ի՞նչ կարող եմ ես անել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ փաստերն անտեսելը չի նշանակում՝ փոխել փաստերը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ եթե պլանավորում ես ինչ-որ մեկի հետ հաշիվները մաքրել, դու պարզապես այդ մարդուն թույլ ես տալիս շարունակել քեզ ցավ պատճառել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ սերը, այլ ոչ թե ժամանակն է բուժում բոլոր վերքերը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ որպես մարդ՝ աճելու հեշտագույն ճանապարհը ինքդ քեզ քեզնից ավելի խելացի մարդկանցով շրջապատելն է։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ձեզ հանդիպած յուրաքանչյուր ոք արժանի է ողջունող ժպիտի։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ չկա ավելի քաղցր բան, քան երեխաներիդ հետ քնելն է ու նրանց շնչառությունը դեմքիդ զգալը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ոչ ոք կատարյալ չէ, քանի դեռ դուք նրան չեք սիրահարվել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ կյանքը համառ բան է, բայց ես ավելի համառ եմ։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ հնարավորությունները երբեք չեն կորսվում, պարզապես ինչ-որ մեկն այն հնարավորությունն է օգտագործում, որը դուք ձեր ձեռքից բաց եք թողել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ պետք է կարողանայի մայրիկիս ևս մեկ անգամ ասել, որ սիրում եմ նրան, մինչև նրա մահը։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ինչ-որ մեկն իր բառերը պետք է ավելի նուրբ ու փափուկ դարձնի, քանի որ վաղը, հնարավոր է, ստիպված լինի դրանք ուտել։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ժպիտը սեփական արտաքին տեսքը բարելավելու ոչ թանկ միջոց է։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ես չեմ կարող ընտրել, թե ինչպես եմ զգում, բայց կարող եմ ընտրել, թե ինչպես եմ դա հաղթահարում։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ երբ քո նորածին թոռնիկը բռնում է ճկույթիցդ, դու հավիտյան նրա գերին ես։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ յուրաքանչյուրն ուզում է ապրել լեռան գագաթին, բայց երջանկությունն ու զարգացումը գալիս են, երբ ինքնուրույն ես հասնում գագաթին։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ ավելի լավ է 2 հանգամանքներում խորհուրդ տալ՝ երբ ձեզ այդ մասին խնդրում են, և երբ կյանքին ինչ-որ վտանգ է սպառնում։

Իմ կյանքի ընթացքում ես իմացա… Որ որքան քիչ ժամանակ ունեմ աշխատանքի համար, այնքան շատ բան եմ հասցնում անել։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս