
Հրաձիգները 3 մարզիկով կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցի 3 մարզիկով:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մայիսի 24-31-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալու է գնդակային հրաձգության աշխարհի գավաթը, որին Հայաստանը կներկայացնեն Ալլա Պողոսյանը, Հրաչիկ Բաբայանը (10 մետր հրացան) և Էլմիրա Կարապետյանը (10 մետր ատրճանակ):
Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 24-ին: