Բաժիններ՝

«Ես միշտ ասել եմ, որ Գրիզմանը մեծ խաղացող է». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի բացառել, որ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կմիանա կատալոնական ակումբին:

«Ես միշտ ասել եմ, որ Գրիզմանը մեծ խաղացող է:

Եթե նա գա մեր թիմ, մենք կտեսնենք, թե ինչ դիրք նա կունենա թիմի մեկնարկային կազմում:

Բայց հիմա դրանք բոլորը ենթադրություններ են, մենք խոսում ենք մի խաղացողի մասին, ով կարող է կամ չի կարող տեղափոխվել մեր ակումբ»,- ասել է Վալվերդեն:

Նախորդ շաբաթ Գրիզմանը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ «Ատլետիկոյից», որտեղ նա հանդես է գալիս 2014 թվականից:

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան նշել  է, որ ակումբի երկրպագուները դեմ են «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանի տեղափոխությանը, քանի որ նրա գինը շատ բարձր է:

Ըստ իսպանական մամուլի՝ այս տեղափոխությանը դեմ են նաև կատալոնական ակումբի ֆուտբոլիստները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս