Բաժիններ՝

Մեսսին կրկնել է Տելմո Սառայի ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Էբարի» հետ խաղում (2:2):

Լա լիգայի մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացին 36 գոլ է խփել, որը հնարավորություն է տվել նրան հաղթել Պիչիչիի մրցանակը վեցերորդ անգամ: Մրցաշրջանի ավարտին այս մրցանակը տրվում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին:

Կատալոնական ակումբի առաջատարը կրկնեց Տելմո Սառայի ռեկորդը, ով «Ատլետիկի» կազմում  6 անգամ ամենաշատ գոլերը խփեց Իսպանիայի առաջնությունում (1944/45, 1945/46, 1946/47, 1949/50, 1950/51, 1952/53):

Բացի այդ, Մեսսին մեկ մրցաշրջանի ընթացքում չորրորդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն և լավագույն ռմբարկուն (2009/10, 2012/13, 2017/18, 2018/19)՝ հավասարեցնելով այս ցուցանիշը «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսի հետ:

Մեսսին կարող է ևս մեկ ռեկորդ սահմանել՝ 6-րդ անգամ նվաճելով «Ոսկե խաղակոշիկը» (Կրիշտիանու Ռոնալդուն 4 մրցանակ ունի): Մրցանակն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի թոփ-առաջնությունների լավագույն ռմբարկուին:

Այս մրցաշրջանում ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն 32 գոլ է խփել, իսկ «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կուալյարելան`26 գոլ:  Երկուսն էլ ունեն դեռ մեկ հանդիպում այս մրցաշրջանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս