Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և հորդորել է բոլորին վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին արտակարգ նիստ է ընթանում Բարձրագույն դատական խորհրդում, որը վարում է նախագահ Գագիկ Հարությունյանը: Այլ մանրամասներ աղբյուրից չհաջողվեց ճշտել: