Բաժիններ՝

5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. ՄԻՊ

5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:

Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։

Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»:

Հիշեցնենք, որ 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժին անդրադարձել էր նաև աշխատանքի և սոցիալական նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ դա կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս